Ուկրաինայի Ռադայի կին պատգամավորը «нах...й» է ուղարկել Սիրսկու ընկերոջը. Ծեծկռտուք Ռադայում
Քաղաքական
15:04 16/12/2025
Աշխարհ

Ուկրաինայի Ռադայի կին պատգամավորը «нах...й» է ուղարկել Սիրսկու ընկերոջը. Ծեծկռտուք Ռադայում

Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Մարիանա Բեզուգլան այսօրվա նիստի մեկնարկից առաջ կարմիր ժապավեն է կապել Գերագույն Ռադայի ամբիոնի շուրջ՝ ի նշան բանակի ղեկավարության դեմ բողոքի։ Բողոքի ակցիան, ի վերջո, վերածվել է ծեծկռտուքի։

Պատգամավորը ամբիոնի արգելափակման մասին հայտնել է իր Telegram ալիքում։

Նա ասել է, որ մտադիր է արգելափակել ամբիոնը՝ պահանջելով Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հրաժարականը։ Հայտնում է Ctrana.ua-ն։

Բեզուգլան ամբիոնին կպցրել է թղթի թերթիկներ՝ «Սուտը ճակատում սպանում է», «Սիրսկուն պետք է ազատել աշխատանքից» և «Ռազմական բարեփոխումներ» կարգախոսներով։

Ամբիոնի արգելափակումից կարճ ժամանակ անց նա կռվի է բռնվել խորհրդարանի անդամ Սերգեյ Տարուտայի ​​հետ, ով, ըստ նրա, «Սիրսկու ընկերն» է։ Երկու պատգամավորները սկսել են կռվել, մինչ նիստերի դահլիճում ներկաները երգում էին Ուկրաինայի հիմնը։ Երգի ձայների ներքո Տարուտան խորհրդարանի անդամների հետ միասին, պատռել է ռազմական բարեփոխումներին և ծառայության պայմաններին վերաբերող պաստառները։ Բեզուգլան փորձել է կանխել դա, ինչը հանգեցրել է ծեծկռտուքի։

Կադրերում երևում է, թե ինչպես է Ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը վիճում Բեզուգլայի հետ, կոչ անում նրան հանդարտվել և պահանջում բացել ամբիոնը, սակայն նա հրաժարվում է։

Բացի այդ, Բեզուգլան պատգամավոր Նիկոլայ Տիշչենկոյին հորդորել է արգելափակված ամբիոնի մոտից գնալ «нах...й»։

Բեզուգլան նախկինում բազմիցս քննադատել է Սիրսկիին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ուկրաինայի Ռադայի կին պատգամավորը «нах...й» է ուղարկել Սիրսկու ընկերոջը. Ծեծկռտուք Ռադայում